ՊԵԿ-ը 50%-ով կրճատել է ստուգումները

01.04.2017 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԱՄՀ

Վերջին 5 ամիսների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մուտքերի աճ է ապահովել գերավճարների նվազեցման եւ 50%-ով ստուգումների կրճատման պայմաններում:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այդ մասին ասել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ղեկավար Հոսեյն Սամիեիի հետ հանդիպմանը:

Վարդան Հարությունյանն առանձնացրել է ռիսկերի բացահայտմանն ուղղված ոլորտային վերլուծություններն ու ստվերի կրճատմանն ուղղված վարչարարական միջոցառումները։ Նա վստահեցրել է, որ դրական միտումը շարունակվելու է նաեւ տարվա ընթացքում՝ նշելով, որ ՊԵԿ-ը շահագրգռված է այնպիսի նախագծերի կյանքի կոչմամբ, որոնք կխթանեն տնտեսական ակտիվությունը՝ հանգեցնելով նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից վճարվող հարկերի ավելացմանը։

Դիտում՝ 2500

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW