Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում այսօր ամփոփվել է տարեսկզբից մեկնարկած սոցիալական ծրագրի եւս մի փուլ: Բանկում նշել են, որ հայտարարվել են հայոց այբուբենի թեմայով շարադրությունների մրցույթի արդյունքները: Միջոցառմանը ներկա են եղել բոլոր մասնակիցները, որոնց տրվել են շնորհակալագրեր եւ խրախուսական հուշանվերներ:Մրցույթի շրջանակում ստացվել էր 80 դիմում-հայտ տարբեր բուհերի ուսանողներից եւ դպրոցների ավագ դասարանի աշակերտներից: Մասնակիցների աշխատանքները գնահատել են Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի հիմնադիր-նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Նադյա Անտոնյանը եւ գրող, լեզվաբան եւ հրապարակախոս Նշան Աբասյանը:Շարադրությունները գնահատվել են երկու չափանիշով՝ հետաքրքիր ու յուրօրինակ բովանդակություն եւ լեզվի գրագիտություն: 25.01.2017 | 10:09 Պրոմեթեյ Բանկը ներկայացրել է սոցիալական ծրագրերի օրացույցը Բանկի վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին՝ մաղթելով շարունակական հաջողություններ:Վարչության նախագահը հավաստագրեր է շնորհել մրցույթի հաղթողներին՝1-ին հորիզոնական՝ Աննա Ալավերդյան, ուսման վարձի 1 տարվա վճար (առավելագույնը 400 000 դրամի չափով կամ 400 000 դրամ` անվճար սովորող ուսանողի համար), «Ա մեծատառ, ա փոքրատառ, Բ մեծատառ, բ փոքրատառ»,2-րդ հորիզոնական՝ Ավետիք Սիմոնյան (100 000 դրամ), «Հողից են ծնվել հայոց տառերը»,3-րդ հորիզոնական՝ Սվետլանա Գեւորգյան (50 000 դրամ), «Հայոց այբուբեն»:Հատուկ մրցանակ է շնորհվել Պապ Խաչատրյանին՝ 50 000 դրամի չափով՝ յուրօրինակ աշխատանք նեկայացնելու համար՝ «Հարսանիքի անհրաժեշտությունը»:Պրոմեթեյ Բանկի սոցիալական ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ Banks.am-ի այս հրապարակման մեջ: Tweet Դիտում՝ 4607