2006թ. Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 25.4 մլրդ դրամ

23.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականին Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 25,4 մլրդ. դրամ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնկակիցների միության տարեկան ընդհանուր ժողովում հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, դա ցածր ցուցանիշ է երկրի հիփոթեքային շուկայի զարգացման համար, քանի որ մի շարք զարգացած երկրների բանկերում վարկային ներդրումների ծավալի կեսը կազմում են հիփոթեքային վարկերը, մինչդեռ Հայաստանի բանկերում դրանք կազմում են ընդամենը 10%-ը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով, Հայաստանում հիփոթեքային վարկավորման ցածր տեսակարար կշռի հիմնական պատճառը բնակչության ցածր միջին աշխատավարձն է, որը չի հասնում 300 ԱՄՆ դոլարի, որն անհրաժեշտ է հիփոթեքային վարկավում ստանալու համար: Այլ արգելքներից ԿԲ նախագահը նշել է հիփոթեքային վարկավորման կարճ ժամկետը: Տիգրան Սարգսյանի կարծիքով, այդ ժամկետը պետք է աճի մինչեւ 20 տարի: Նա նշել է, որ Հայաստանում հիփոթեքային վարկավորման զարգացմանը կօգնի նաեւ վարկի հատկացման տոկոսադրույքի նվազեցումը:

ԿԲ նախագահը հայտնել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում նախատեսվում է հիփոթեքային վարկավորվան ծավալը հասցնել մինչեւ 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի: Դա թույլ կտա մեծացնել շինարարության ծավալը երկրում, ինչը հիմա անհրաժեշտություն է: “Հայաստանի բնակելի ֆոնդի 80%-ը գտնվում է շատ ծանր վիճակում, այդ իսկ պատճառով շինարարության զարգացումը խիստ անհրաժեշտ է”,- նշել է Տիգրան Սարգսյանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6607
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW