JTI-ը հավաստագրվել է որպես լավագույն գործատու Հայաստանում

27.03.2017 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ /

JTI (Japan Tobacco International) ընկերությունը Հայաստանում եւս մեկ անգամ հավաստագրվեց իր աշխատակիցներին լավագույն արտոնությունների տրամադրման համար: Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից իրականացված անկախ հետազոտությունը ցույց տվեց, որ, ընկերության վերաբերմունքը աշխատակիցներին գտնվում է իրապես բարձր մակարդակի վրա:

JTI-ը հավաստագրվել է եւ ստացել Լավագույն գործատուի մրցանակը ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Եվրոպայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում՝ ցուցաբերելով իր հանձնառությունն  աշխատակիցների զարգացումն ապահովելու հարցում:

«JTI-ում մենք իրականացնում ենք աշխատողների զարգացմանն ուղղված երկարաժամկետ ներդրումներ: Մենք առաջարկում ենք աճի եւ զարգացման հնարավորություններ, ինչպես նաեւ այնպիսի աշխատանքային մթնոլորտ, որը նպաստում է մեր աշխատակիցների կատարելագործմանը», - ասել է JTI Կովկասյան գրասենյակի գլխավոր տնօրեն Փոլ Հոլովեյը: «Մենք հպարտ ենք, որ այդ փաստը կրկին հաստատվեց Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից, եւ մենք միակ ընկերությունն ենք Կովկասյան տարածաշրջանում, որը ստացել է այս որակավորումը»:

Լավագույն գործատուների ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա միջազգային հետազոտությունները թույլ են տալիս պարզել  լավագույն գործատուներին ողջ աշխարհով մեկ, որոնք ապահովում են գերազանց աշխատանքային պայմաններ, կազմակերպության բոլոր մակարդակներում մշտապես ուսուցանում եւ զարգացնում են տաղանդաշատ աշխատակիցներին եւ շարունակաբար ձգտում օպտիմալացնել աշխատանքային  գործընթացները:

Լավագույն գործատուների ինստիտուտը գնահատել է JTI -ի կողմից Հայաստանում իր աշխատակիցներին տրամադրվող արտոնությունները ստորեւ նշված չափորոշիչների հիման վրա՝

- Տաղանդների կառավարման ռազմավարություն
- Աշխատուժի պլանավորում
- Աշխատանքի ընդունման գործընթաց
- Ուսուցում եւ մասնագիտական զարգացում
- Կատարողականի կառավարում
- Ղեկավար հմտությունների զարգացում
- Կարիերայի եւ առաջխաղացման կառավարում
- Աշխատակիցների փոխհատուցում եւ արտոնություններ
- Մշակույթ

Լավագույն գործատուների ինստիտուտի Գլխավոր գործադիր տնօրեն Դեյվիդ Փլինքն ասել է. «Մեր լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանում JTI-ը դասվում է աշխարհի այնպիսի գործատուների շարքին, որոնք նպաստում են աշխատանքային պայմանների բարելավմանը: Նրանց աշխատողները պատշաճ հոգատարության են արժանանում: Այժմ, երբ նրանց շնորհվել է 2017թ. Ասիա-Խաղաղօվկիանոսյան Լավագույն գործատուների հավաստագիրը, նրանք  կարող են համոզված լինել, որ ընդգրկված են համաշխարհային լավագույն առաջատար գործատուների  ցանկում. դա տոնելու առիթ է:

2016 թ. թվականին Banks.am-ը հրապարակել էր JTI-ի Կովկասյան տարածաշրջանի անձնակազմի կառավարման տնօրեն Իրինա Վորոբյովայի հարցազրույցը:

JTI ընկերության մասին

JTI ընկերությունը, հանդիսանալով Japan Tobacco ընկերությունների խմբի անդամ, պատկանում է միջազգային առաջատար ծխախոտ արտադրող ընկերությունների շարքին: JTI հայաստանյան գրասենյակում աշխատում են 50-ից ավել աշխատակիցներ: Ընկերութունը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են՝ Winston, Camel, Sobranie եւ LD: JTI-ն հանդիսանում է նաեւ էլեկտրոնային սիգարետների արտադրող՝ ներկայացնելով E-Lites եւ Logic արտադրատեսակները, ինչպես նաեւ 2011թ. ներկայացնում է ջերմային տեխնոլոգիաների կիրառմամբ Ploom տեսականին: JTI գլխամասային գրասենյակը գտնվում է Շվեյցարիայում՝ Ժնեւում, ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ավելի քան 120 երկրներում:  JTI  ողջ աշխարհում ունի շուրջ 26.000 աշխատող: Ընկերության եկամուտը 2015թ. դեկտեմբերի 31 ամփոփված ֆինանսական տարում կազմել է 10.3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Լավագույն գործատուների ինստիտուտի մասին

Լավագույն գործատուների ինստիտուտն (Top Employers Institute) ողջ աշխարհում հավաստագրում է գործատուներին՝ վերջիններիս կողմից աշխատակիցների համար գերազանց պայմաններ ստեղծելու եւ ապահովելու համար: Բարենպաստ աշխատանքային պայմանները թույլ են տալիս աշխատողներին զարգացնել իրենց անձնական եւ մասնագիտական հմտությունները, ինչը իր հերթին նպաստում է ընկերության շարունակական աճին եւ զարգացմանը:

Այն նախկինում հայտնի էր որպես «CRF ինստիտուտ», որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նիդերլանդներում: 1991թ. առ այսօր այն ողջ աշխարհում շարունակում է իրականացրել «Լավագույն գործատուների» հավաստագրման գործընթացը:

Դիտում՝ 9263
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW