Հայէկոնոմբանկը բարելավել է «ՀԵՇՏ» եւ «ՀԵՇՏ+» վարկերի պայմանները

24.03.2017 | 15:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը տնտեսության, առեւտրային, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայման եւ զարգացման նպատակով տրվող «ՀԵՇՏ» եւ «ՀԵՇՏ+» վարկերի համար նոր արշավ է սկսել:

Ինչպես հայտնել են բանկում, մարտի 21-ից մինչեւ հունիսի 21-ը ներառյալ եվրոյով տրամադրվող վերոհիշյալ վարկերի տարեկան տոկոսադրույքը համապատասխանաբար 16% եւ 15%-ից նվազեցվել է մինչեւ 12% է, իսկ վարկերի առավելագույն ժամկետը սահմանվել է 24 ամիս:

Բացի այդ, եվրոյով տրամադրվող «ՀԵՇՏ» վարկերի միանվագ կոմիսիոն վճարը սահմանվել է վարկի գումարի 2%-ի, իսկ «ՀԵՇՏ+» վարկերինը` գումարի 1%-ի չափով:

Դիտում՝ 1355

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW