2006 թ. Հայաստանում հիփոթեքային վարկերի տրամադրման ծավալն աճել է 120 տոկոսով

23.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 23 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006թ. Հայաստանում հիփոթեքային վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 120%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնկակիցների միության տարեկան ընդհանուր ժողովում հայտարարել է կազմակերպության նախագահ Աշոտ Օսիպյանը:

Նրա խոսքերով, նվաճումների շարքում պետք է նշել Հայաստանում հիփոթեքային վարկավորման կուլտուրայի ձեւավորումը: Աշոտ Օսիպյանը հայտնել է, որ մեծացել է նաեւ հիփոթեքային վարկերի մատչելիությունը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ եթե համեմատենք Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալի հարաբերակցությունը երկրի ՀՆԱ-ի հետ զարգացած երկրներում նույն հարաբերակցության հետ, ապա պատկեր չի ուրախացնում:

Աշոտ Օսիպյանը նաեւ նշել է, որ կազմակերպության գլխավոր խնդիրն այսօր հիփոթեքային վարկավորման ժամկետների երկարացումն է, տոկոսոդրույքի նվազեցումն ու Հայաստանի բոլոր մարզերում հիփոթեքային վարկավորման արմատացումը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 9111

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW