ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հարկային արտոնություն է տրամադրել Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ին:Մասնավորապես, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերության ներմուծած ապրանքների ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը կհետաձգվի երեք տարով: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբˋ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։Ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել շուրջ 0,5 մլրդ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 150,4 մլն դրամը։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 22 աշխատատեղ. միջին աշխատավարձը կկազմի 110 հազ. դրամ՝ 2017, 2018 եւ 2019 թթ. համար: Tweet Դիտում՝ 1576