ՀՀ-ՎԶԵԲ նոր ֆոնդը կբարելավի ՓՄՁ-ների գործունեությունը

21.03.2017 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր քննարկվել են Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից ստեղծվող մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդի առաջնային ներդրումային ծրագրերի ուղղություններն ու դրանց ժամանակացույցը:

Կառավարությունում նշել են, որ ֆոնդի կառավարչի ընտրության համար հայտարարված նախնական մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել «Ամբեր Կապիտալ» ընկերությունը:

ՎԶԵԲ փոխնախագահ Բետսի Նելսոնը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նշել է, որ ֆոնդի աշխատանքների համար պետք են ծրագրեր՝ միտված հանրային կառավարման զարգացմանը, փոքր եւ միջին բիզնեսի խթանմանը, ՓՄՁ ներկայացուցիչների համար ուսումնական ծրագրերի կազմակերպմանը:

«Ծրագրերի իրականացմամբ մեր նպատակն է ներգրավել ներդրումներ Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսում, ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է կյանքի կոչել արդյունավետ ներդրումային ծրագրեր»,- ասել է Բետսի Նելսոնը:   

Կարեն Կարապետյանը եւս կարեւորել է նման ֆոնդի ստեղծումը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ այն, տնտեսական արդյունք ապահովելուց բացի, կնպաստի Հայաստանում կորպորատիվ կառավարման նոր մշակույթի ներդրմանը, ՓՄՁ-ների գործունեության բարելավմանը:

Դիտում՝ 3108
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW