Հայաստանի կառավարությունը կվաճառի “Արմենտել” ՓԲԸ բաժնետոսերի 10%-ը ռուսական “Վիմպելկոմ”-ին
22.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 22 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի կառավարությունն այսօր որոշում է կայացրել ռուսաստանյան “ՎիմպելԿոմ” ընկերությանը վաճառել “ԱրմենՏել” ՓԲԸ իրեն պատկանող բաժնետոմսերի 10%-ը:
Ինչպես հաղորդել են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Հայաստանի կառավարության մամլո ծառայությունում, որոշման համաձայն “ԱրմենՏելի” 1883771 բաժնետոմսերի արժեքը կկազմի հունական OTE ընկերության կողմից “Վիմպելկոմ”-ին վաճառված 90% բաժնետոմսերի գնի 1/9-ը:
Ռուսաստանյան “ՎիմպելԿոմ” ընկերությունը, որ հանդես է գալիս “Բիլայն” ապրանքանիշի ներքո, 2006թ. նոյեմբերին հունական OTE-ից ձեռք բերեց “ԱրմենՏել” ընկերության 90% բաժնետոմսերը 341.9 մլն եվրոյով, ինչպես նաեւ ստանձնել է այդ ընկերության 40 մլն եվրո պարտքը:
“ՎիմպելԿոմ” ընկերության խմբին են պատկանում բջջային կապի օպերատորներ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկիստանում եւ Վրաստանում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: