ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է 2016թ. դրամական փոխանցումների արդյունքները:Բանկը տեղեկացնում է, որ արձանագրվել են հետեւյալ հիմնական ցուցանիշները՝- 2016թ. բանկում 6%-ով աճել է դրամական փոխանցումների ծավալը՝ 2015թ. համեմատ` չնայած ՀՀ-ում դրամական փոխանցումների շուկայի ընդհանուր անկմանը նշված ժամանակահատվածում,- Բանկի մասնաբաժինը ՀՀ դրամական փոխանցումների շուկայում 2016թ. աճել է մինչեւ 13%։ Բանկում նշել են, որ շուկայում ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջընթացը հնարավոր է դարձել պրոդուկտային շարքի զարգացման, դրամական փոխանցումների ուղարկման եւ վճարման գործընթացի օպտիմալացման, ինչպես նաեւ բանկի ակտիվ մարքեթինգային քաղաքականության արդյունքում: Բանկն առանձնացրել է աճին նպաստած հանգամանքները՝- Յունիստրիմ համակարգի հետ ՎՏԲ Խմբի միասնական սակագնի գործարկումը, որի արդյունքում հաճախորդները հնարավորություն ունեն ուղարկել հասցեական դրամական փոխանցումներ դեպի Վրաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում եւ Հայաստանում գործող ՎՏԲ Խմբի Բանկեր՝ իջեցված սակագներով՝ շուկայական ստանդարտ 1,5% սակագնի փոխարեն սկսած 0,9%-ից: - ԲԵՍՏ դրամական փոխանցումների համակարգով ծավալների աճը: - Դրամական փոխանցումների համակարգերի հետ համատեղ խթանող ակցիաների անցկացումը, որոնց արդյունքում բանկի հաճախորդները ստացել են տարբեր մրցանակներ:- VTB-Transfer ծառայության ակտիվ առաջխաղացումը, որը թույլ է տալիս դրամական փոխանցումների գումարների հաշվեգրումը հաճախորդների գործող քարտերին՝ Հեռախոսային կենտրոն զանգի միջոցով` առանց բանկի մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:«2016թ. ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգերի հետ համագործակցության շրջանակը՝ միանալով դրամական փոխանցումների TelCell նոր տեղական համակարգին եւ հանդես է եկել որպես հաշվարկային բանկ համակարգի համար»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 666