Երեւան, 20 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Միացյալ Նահանգների ոչ ներգաղթային արտոնագրի համար դիմող քաղաքացիներն այսուհետ կարող են միջնորդավճարները վճարել “Հայէկոնոմբանկի” մասնաճյուղերից մեկում: ԱՄՆ դեսպանության մամլո ծառայությունում այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ 2007 թ. ապրիլի 15-ից կպահանջվի, որպեսզի ոչ ներգաղթային արտոնագրի համար դիմող բոլոր քաղաքացիները միջնորդավճարը վճարեն “Հայէկոնոմբանկում”: Բոլոր մյուս տեսակի մուծումները` ներառյալ երկակի մուտքի արտոնագրի համար կատարվող վճարները, կգանձվեն դեսպանատան գանձապահի կողմից հարցազրույցի օրը: Ս.թ. ապրիլի 15-ից ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը հարցազրույց կնշանակի միայն այն անձանց համար, ովքեր միջնորդավճարները վճարել են “Հայէկոնոմբանկի” որեւէ մասնաճյուղում: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7223