Համայնքի եւ մասնավորի գործակցության արդյունավետությունը կբարձրացվի

09.03.2017 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է բարձրացնել համայնքների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը:

«Համայնքների կողմից մատուցվող ծառայությունների արդյունավետության համար դեռեւս չեն կիրառվում լավագույն գործընկեր ընտրելու մրցակցային գործելաոճը, ցածր է համայնք-մասնավոր հատված համագործակցությունը»,- ասել է վարչապետը:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում համայնքների եւ դրանց շահերը ներկայացնող ՀԿ-ների հետ քննարկել մշակված մեթոդաբանական նյութերը, անհրաժեշտության դեպքում վերամշակել դրանք ու տրամադրել համայնքներին:

Մարզպետարաններին հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ:

Դիտում՝ 2730

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW