Կոնվերս Բանկը գարնանային տոներին նվիրված ակցիաներ է գործարկել

03.03.2017 | 17:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը գործարկել է «Ծաղիկներ եւ ավելին» քարտային երկու ակցիա՝ նվիրված գարնանային տոներին՝ մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին:

Ինչպես նշել են բանկում, առաջին ակցիայի շրջանակում բանկը հաճախորդներին առաջարկում է մարտի 7-ից ապրիլի 7-ը ստանալ Woman’s քարտեր, որոնց սպասարկումն առաջին տարվա համար անվճար է, իսկ հաջորդող տարիների համար կգործի 50% զեղչ:

Woman’s քարտապանները հնարավորություն կունենան ստանալ նաեւ վարկային սահմանաչափ՝ առավելագույնը 1 մլն դրամի չափով եւ մինչեւ 30 ամիս մարման ժամկետով:

«Woman’s քարտերն իրենց տեսակով եզակի են Հայաստանում: Դրանք մշակվել եւ գործարկվել են հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները: Այս քարտապանների համար պարբերաբար կազմակերպում ենք տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներ ինչպես բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում»,- ասված է հաղորդագրույթունում:

Բացի այդ, երկրորդ ակցիայի շրջանակում մարտի 8-ից ապրիլի 7-ը բանկը պարբերաբար կիրականացնի լոյալության ծրագրեր իր քարտապանների համար` նրանց հնարավորություն տալով ցանկացած քարտով անկանխիկ գնումների համար ստանալ գործարքի գնի 20%-ի չափով հետ վերադարձ:

Բանկում տեղեկացրել են, որ նման անակնկալները կլինեն շարունակական:

Դիտում՝ 1981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW