Պրոմեթեյ Բանկի գլխամասային գրասենյակում այսօր ամփոփվել են փետրվարի սկզբին կազմակերպված արծաթագործների մրցույթի արդյունքները:Ինչպես հայտնել են բանկում, 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սեյրան Հարությունյանը (300 հազ. դրամ պարգեւ), 2-րդ հորիզոնականը՝ Գոգո Չափրազյանը (150 հազ. դրամ), իսկ 3-րդ հորիզոնականը՝ Հայկ Գալստյանը (50 հազ. դրամ):Հատուկ մրցանակի է արժանացել Հայկ Մկրտչյանը, որին շնորհվել է նվեր՝ «Ուրբաթագիրք»:Մրցույթի հաղթողներին հավաստագրեր շնորհել է Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, իսկ գումարային պարգեւը տրամադրվել է բանկի թողարկած ArCa քարտերի միջոցով:Հիշեցնենք, որ Պրոմեթեյ Բանկը տարեսկզբից մեկնարկել է սոցիալական նոր ծրագիր, որի մանրամասները Banks.am-ին ներկայացրել է բանկի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տաթեւիկ Խաչատրյանը: Tweet Դիտում՝ 5344