«Ֆիլիպ Մորիս»-ին կաջակցի նաեւ Գյումրիի տեխնոպարկը, ասել է նախագահը

02.03.2017 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության կողմից Հայաստանում հետազոտությունների եւ մշակումների (R&D) կենտրոնի հիմնումը դրական կընկալվի հասարակության կողմից:

Այս մասին Սերժ Սարգսյանն ասել է «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ Մենեջմենթ Էս Էյ» ընկերության Արեւելյան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի տարածաշրջանի եւ «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլի Դյութի Ֆրի»-ի նախագահ Դրագո Ազինովիչի հետ Երեւանում կայացած հանդիպմանը:

Նախագահի խոսքով` «Ֆիլիպ Մորիս»-ի այս նախաձեռնությունը աջակցության կարժանանա Հայաստանի տեխնոլոգիական կենտրոնների, այդ թվում՝ Գյումրիի տեխնոպարկի կողմից:

«Խրախուսելով մարդկանց տաղանդների դրսեւորումը եւ տեխնոլոգիաների զարգացումը՝ դուք հնարավորություն եք ստեղծում ձեր երկրի զարգացման եւ այդպիսով՝ հետագայում աշխարհի առաջադեմ երկրների շարքում ընդգրկվելու համար»,- իր հերթին ասել է Դրագո Ազինովիչը:

Դիտում՝ 8630
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW