ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության կողմից կիրառվող արգելանքը համաչափ դարձնել պարտավորություններին:Մասնավորապես, արդարադատության նախարարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում մշակել եւ կառավարությանը ներկայացնել առաջարկություն՝ ԴԱՀԿ-ի կողմիցˋ որպես հայցի ապահովման միջոց գույքի կամ դրամական միջոցների վրա դրվող արգելանքը պարտավորությանն առավել համաչափ լինելու եւ ոլորտում առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ:«Մեր համաքաղաքացիների եւ հատկապես՝ տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին անհամաչափ արգելանք դնելու խնդրի մասին, անգամ այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը»,- ասել է Կարեն Կարապետյանը:Կառավարության ղեկավարը նկատել է, որ ստեղծված իրավիճակը խոչընդոտում է բիզնեսի զարգացումը: Tweet Դիտում՝ 2989