Փետրվարի 27-ին տեղի է ունեցել «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետերերի ընդհանուր ժողովի արտահերթ նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել կազմակերպության տնօրեն Գագիկ Վարդանյանին 2017թ. մարտի 1-ից ազատել աշխատանքից եւ նոր տնօրեն նշանակել Ալեքսանդր Համայակի Տերյանին:«Վստահ եմ, որ Ալեքսանդր Տերյանը կդառնա «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ում ձեւավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը, ինչպես նաեւ կկարողանա ներդնել նոր ժամանակների պահանջներին բավարարող նորարար մոտեցումներ եւ կորպորատիվ աշխատելաոճ, որն էլ իր հերթին հավելյալ խթան կդառնա ընկերության զարգացման գործում»,- նշել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի խորհրդի նախագահ Արա Աղայանը:«Լինելով Հայաստանի ամենամեծ վարկային կազմակերպություններից մեկը՝ իր գործունեության գրեթե 20 տարիների ընթացքում «Կամուրջ» ՈՒՎԿ-ն միշտ էլ առանձնացել է իր ուրույն դիրքով եւ առաքելությամբ: Ես ուրախ եմ միանալ «Կամուրջ»-ի կայացած թիմին եւ պատրաստ եմ իմ փորձն ու գիտելիքներն ամբողջությամբ ներդնել վարկային կազմակերպության ամրապնդման եւ զարգացման գործում»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Ալեքսանդր Տերյանը:«Կամուրջ»-ում նշել են, որ Ալեքսանդր Տերյանն ավելի քան 20 տարի աշխատում է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տարբեր ֆինանսական կառույցներում: Tweet Դիտում՝ 12182