Նոր Հաճընի կամուրջը կլուսավորվի Philips-ի էներգախնայող լամպերով

01.03.2017 | 15:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կոնսել» ընկերությունը սեփական միջոցներով Philips էներգախնայող լամպերով կլուսավորի Նոր Հաճընի կամուրջը։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ Philips Lighting ընկերության Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ «Կոնսել» ընկերության միջեւ այսօր ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր:

««Կոնսել» ընկերության տեսանկյունից սա մարքեթինգային քայլ է, իսկ մեզ համար հնարավորություն՝ կամրջային բարդ ենթակառուցվածքն անվճար կահավորելու բարձրակարգ լուսատուներով»,- նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը:

«Կոնսել» ընկերության հիմնադիր տնօրեն Արման Փափազյանն էլ տեղեկացրել է, որ լուսատուները Philips ընկերության վերջին արտադրանքներից են, եւ սա ընկերության կողմից իր նոր արտադրանքը հայ հանրությանը ներկայացնելու միջոց է։

Դիտում՝ 5369

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW