Կոնվերս Բանկը՝ Յունիստրիմի հետ համագործակցության շրջանակում, հաճախորդներին է ներկայացրել նոր՝ Card2cash ծառայությունը: Բանկում նշել են, որ Visa եւ MasterCard համակարգերի քարտապաններն այս հղումով կարող են իրենց բանկային քարտերից կատարել դրամական փոխանցում՝ նշելով իրենց անուն-ազգանունը, քարտի տվյալները, ստացողի անուն-ազգանունը եւ երկիրը: «Այս ծառայությունը ներդրել ենք Կոնվերս Բանկի ինտերնետ բենքինգի զարգացման քաղաքականության շրջանակում՝ պարզեցնելով դրամական փոխանցումների գործընթացը: Ծառայության գաղափարախոսությունը մշակելիս հաշվի է առնվել նաեւ հանգամանքը, որ երբեմն, չնախատեսված իրավիճակներում, դրամական փոխանցումների շտապ կարիք է առաջանում նաեւ շաբաթ կամ կիրակի օրերին»,- նշել են բանկում՝ ընդգծելով, որ Card2cash ծառայությունը հասանելի է նաեւ ոչ աշխատանքային օրերին՝ ցանկացած ժամի: Փոխանցումն անմիջապես հասանելի է դառնում ստացողին: Այն հնարավոր է ստանալ տվյալ երկրում Յունիստրիմ համակարգի հետ համագործակցող բանկերի բոլոր մասնաճյուղերում (ԱՊՀ, Եվրոպա):Cash2card-ի շրջանակում հաճախորդը Կոնվերս Բանկի մասնաճյուղերից կարող է նաեւ գումար փոխանցել սեփական կամ ցանկացած այլ անձի բանկային քարտին:Ծառայության շրջանակում հնարավոր են փոխանցումներ հայաստանյան եւ օտարերկրյա բանկերի թողարկած Visa, MasterCard համակարգերի քարտերին, ինչպես նաեւ ռուսաստանյան «Ստանդարտ» բանկի թողարկած American Express եւ Diners Club International քարտերին: Tweet Դիտում՝ 8995