Երեւանում անցկացվել է «Փորձարկի՛ր արժեշղթան» եռօրյա աշխատաժողովը

24.02.2017 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում փետրվարի 21-23-ն անցկացվել է «Փորձարկի՛ր արժեշղթան» աշխատաժողովը:

Ինչպես հայտնել են ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառումը նվիրված է եղել սննդամթերքի փորձարկմանն առնչվող արժեշղթայի որակային հատկանիշների քննարկմանը:

Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են գինու արտադրության, ձկնարտադրության, չորամրգերի ու բնական հյութերի արտադրության արժեշղթայի որակային հատկանիշները: Անդրադարձ է եղել նաեւ ԵՄ-Հայաստան առեւտրային կապերին, արտադրության միջազգայնորեն հավատարմագրված մեթոդներին եւ արտահանման հնարավորություններին:

Նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն ու ներկայացրել առեւտրի եւ որակի ենթակառուցվածքային քաղաքականությունը Հայաստանում:

Միջոցառումն անցկացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության չափագիտության ազգային ինստիտուտի (PTB) նախաձեռնությամբ:

Դիտում՝ 8459
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai