Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն ամփոփել է խաղարկության արդյունքները

24.02.2017 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի «Արմենիա» մասնաճյուղում տեղի է ունեցել բանկի կողմից նախապես հայտարարված «Այն, ինչ գնել եք, դա էլ կշահեք» ակցիայի խաղարկությունը:

Ակցիան իրականացվում էր «Ապառիկ տեղում» ծառայության շրջանակում եւ հնարավորություն էր ընձեռում 2016թ. դեկտեմբերի 5-ից մինչեւ 2017թ. հունվարի 31-ը ներառյալ նշված ծառայության միջոցով գնումներ կատարած հաճախորդներին շահել հենց այն իրը, որը նրանք գնել էին՝ օգտվելով բանկի կողմից տրամադրվող ապառիկ վարկավորումից:

Ինչպես նշել են բանկում, ակցիայի ընթացքում գնումներ կատարած հաճախորդների միջեւ անցկացվել է խաղարկություն. շահողներն ընտրվել են պատահականության սկզբունքով՝ միջոցառումը լուսաբանող լրագրողների կողմից:

Ընդհանուր առմամբ խաղարկվել է 20 շահում՝ 6 տարբեր անվանակարգում:
    
Խաղարկության ամբողջ ընթացքը ցուցադրվել է առցանց եղանակով՝ բանկի պաշտոնական կայքում եւ ֆեյսբուքյան էջում: Հաղթող ճանաչված մասնակիցներն ազատվել են ապառիկ առեւտրի վարկավորման պայմանագրով սահմանված պարտավորություններից:

Շահած հաճախորդներն են`

1.    Նարեկ Ղամբարյան
2.    Սիրանուշ Սահակյան
3.    Վահան Սոլոմոնյան
4.    Տիգրան Ստեփանյան
5.    Գրիգոր Մարգարյան
6.    Մարինե Ստեփանյան
7.    Արտակ Գեւորգյան
8.    Արմեն Սեփխանյան
9.    Ռազմիկ Գաբրիելյան
10.    Խիկար Աղամալյան
11.    Արաքսյա Մխիթարյան
12.    Հեղնար Պարոնիկյան
13.    Սիլվա Երկնափեշյան
14.    Գոհար Սաղաթելյան
15.    Գայանե Ավետիսյան
16.    Բելա Բեգլարյան
17.    Անդրեաս Մուրադյան
18.    Մեխակ Խալաթյան
19.    Հենրիետա Հովհաննիսյան
20.    Իսրաել Պողոսյան

Դիտում՝ 6518
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW