ԼՂՀ կառավարությունը 700 մլն դրամ է տրամադրել հիփոթեքային վարկավորման ծրագրի իրագործման համար

19.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) պետական բյուջեից 700 մլն դրամ է հատկացվել հիփոթեքային վարկավորման ծրագրի իրագործման համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այս մասին ասել է ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը, պատասխանելով “Ազատ Արցախ”թերթի վեբ-կայք այցելոուներին հարցերին: Նա նշել է, որ բնակարանային պայմանների բարելավման հնարավորություն կունենան ոչ միայն երիտասարդ ընտանիքներն, այլեւ այն քաղաքացիները, որոնց կընտրի փորձագետիտական հանձնաժողովը:

“Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը տարածաշրջանի միակ երկիրն է, որը պետբյուջեի հաշվին իրագործում է հիփոթեքային վարկավորման ծրագիրն արտոնյալ պայմաններով` տարեկան 6% տոկոսադրույքով եւ 20 տարի մարման ժամկետով”,- ասել է Անուշավան Դանիելյանը:

ԼՂՀ կառավարությունը նաեւ մշակում է սոցիալական հիփոթեքային ծրագիր, որի իրագործումը նախատեսվում է սկսել 2008 թ.:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW