Արթուր Ջավադյանը Բրյուսելում կմասնակցի միջազգային համաժողովի

23.02.2017 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել:

ԿԲ-ում նշել են, որ Արթուր Ջավադյանը մասնակցելու է Բելգիայի ազգային բանկում կազմակերպվող բարձր մակարդակի «Բանկերի վերակազմավորումը» միջազգային երկօրյա համաժողովին:

Քննարկվելու են «Հանրային իշխանությունների դերը բանկերի վերակազմավորման գործում» եւ «Մասնավոր լուծումներ թույլ բանկերի համար՝ ապագայի մոտեցումներ» թեմաները:

Միջոցառման շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ ֆինանսական հաստատությունների ղեկավարների հետ:

Դիտում՝ 3839

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW