ՀՀ քաղաքացիներին այսուհետ առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար կարող են դիմել առցանց` առանց սոցիալական ապահովության տարածքային բաժին այցելելու։Ինչպես հայտնել են ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության մամուլի ծառայությունից, դիմումը լրացնելուց առաջ պետք է գրանցվել epension.am կայքում, այնուհետ լրացնել առցանց դիմումը, որը տեւում է մոտ 5 րոպե:«Դիմումը կարող է լրացվել նաեւ երրորդ անձի կողմից, միեւնույն է` նպաստի գումարը կստանա երեխայի հայրը, թե մայրը: Նպաստը ստանալու համար պարտադիր չէ բանկային հաշիվ ունենալը. այն կարելի է ստանալ բանկ այցելելու միջոցով»,- ասված է հաղորդագրությունում:Ծառայությունում նշել են, որ 2016թ. մոտ 32 հազ. նպաստ է նշանակվել ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար: Ներկայում աշխատանքներ են տարվում երրորդ եւ հաջորդ երեխայի նպաստի համար եւս առցանց դիմելու եւ ստանալու հնարավորություն ստեղծելու ուղղությամբ։ Ծառայությունում տեղեկացրել են, որ համակարգը մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, իսկ 2017թ. փետրվարի 10-ի դրությամբ ստացվել է 484 առցանց դիմում, որից 303-ի մասով նպաստն արդեն վճարվել է: Tweet Դիտում՝ 8989