Ծննդյան նպաստի եւ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքները կներկայացվեն առցանց

18.11.2016 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանցˋ էլեկտրոնային տարբերակով դիմում ներկայացնելու կարգը, ներկայացվող տվյալների ցանկը, առցանց ներկայացված դիմումի (տվյալների) հիման վրա նպաստը նշանակելու, վճարելու որոշում կայացնելու պայմաններն ու կարգը հաստատող նախագիծը:

Մասնավորապես՝ նախագծով սահմանվում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը կարող է ներկայացվել առցանց, եթե նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված առաջին կամ երկրորդ երեխայի համար սահմանված չափով: Ընդ որում, առցանց ներկայացված դիմումի հիման վրա նպաստը նշանակվում է, եթե ՀՀ քաղաքացիություն ունեցող ծնողից ծնված երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է ՀՀ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը, եւ երեխայի համար տրվել է ծննդյան վկայական:

Իսկ երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում (եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ընտանիքում ծնված երրորդ եւ հաջորդ երեխայի համար սահմանված չափով), երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց եղանակով չի կարող ներկայացվել:

Որոշմամբ կրճատվում է նաեւ երրորդ կամ հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի համար դիմելու դեպքում ներկայացվող փաստաթղթերի թիվը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ներկայացվող որոշման նախագծով կբարելավվի շահառուներին մատուցվող ծառայությունների որակը:

Մեկ այլ որոշմամբ գործադիր հավանության է արժանացրել ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների կողմից ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու կարգն ու պայմանները հաստատող նոր նախագիծը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ նախագծի ընդունման արդյունքում դիմողները հնարավորություն կունենան տեղեկանք ստանալու նպատակով, նույնականացման քարտի կիրառմամբ, նախարարություն ներկայացնել էլեկտրոնային դիմում-հայտ, որից հետո պահանջվող եւ վերջնական տեսք ունեցող տեղեկանքները կտրամադրվեն էլեկտրոնային կապի միջոցովˋ անմիջապես ուղարկելով ՀՀ հյուպատոսական հիմնարկներին։

Հիշեցնենք, որ գործող կարգով տեղեկանքի տրամադրման համար բացակայում էր «մեկ պատուհան»-ի սկզբունքն ու էլեկտրոնային եղանակով տրամադրումը:

Դիտում՝ 3227
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai