Beeline-ը վերականգնել է համագործակցությունը Իզի Փեյ-ի հետ

16.02.2017 | 13:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Beeline-ը տեղեկացնում է Իզի Փեյ ընկերության տերմինալների միջոցով վճարում կատարելու հնարավորության վերականգնման մասին:

Ընկերությունում նշել են, որ Beeline բջջային կապի ծառայությունների դիմաց բաժանորդները կարող են վճարում կատարել հետեւյալ պայմաններով՝
 
10-ից մինչեւ 50 դրամ վճարման դիմաց գանձվում է 0 դրամ,
51-ից մինչեւ 999 դրամ վճարման դիմաց գանձվում է 30 դրամ,
1000-ից մինչեւ 70 000 դրամ վճարման դիմաց գանձվում է  0 դրամ:

Beeline-ն ընդգծել է, որ բաժանորդները կապի ծառայությունների համար կարող են առանց միջնորդավճարի վճարել ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, Beeline կայքում, ինչպես նաեւ Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:

Հիշեցնենք, որ նախօրեին ընկերությունը հայտարարել էր Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին՝ պայմանավորված «անհավասար միջնորդավճարային քաղաքականությամբ»:

Դիտում՝ 20208
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW