Երեւան, 13 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Այսօր ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը մեկնեց Ուֆա` մասնակցելու “Բանկեր, գործընթացներ, ստանդարտներ, որակ” գիտա-գործնական չորրորդ համաժողովին: Համաժողովը նվիրված է ՌԴ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կոզլովի հիշատակին: ՌԴ կենտրոնական բանկի, Ռուսաստանյան բանկերի միության, Բաշկիրիայի ազգային բանկի եւ Բաշկիրիայի վարկային կազմակերպությունների միության համատեղ կազմակերպված համաժողովին քննարկվելու են բանկային գործունեության որակի ստանդարտները, ինչպես նաեւ բանկի կառավարման գործում “գործընթացային” մոտեցման ներդրման, բանկային համակարգում ներգրավված կազմակերպությունների համար տեղեկատվական անվտանգության ապահովման ստանդարտի ներդրման և կառավարական հաստատություններում “գործընթացային” տեխնոլոգիաների կիրառման հարցերը: Տիգրան Սարգսյանը համաժողովին ելույթ կունենա “Ինչպիսին պետք է լինի ֆինանսական վերահսկողությունը” թեմայով: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8656