Հրապարակվել է մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը

15.02.2017 | 15:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը փետրվարի 6-ին ամփոփել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը:  

Ինչպես այսօր հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերից կառավարություն է ներկայացվել 44 ծրագիր, որոնցից 34-ը դրական եզրակացություն են ստացել:

Արդյունքում նախարարությունում ձեւավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են մոտ 200 մլրդ դրամ:

«Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից եւ ներդրումային ծավալներից` շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունում տեղեկացրել են, որ վարչապետի մոտ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել հետեւյալ ներդրումային ծրագրերը.

Սեղմել նկարի վրա՝  աղյուսակը մեծացնելու համար

Դիտում՝ 3792

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW