Կոնվերս Բանկը սկսել է պետռեգիստրի մի շարք գործառույթներ իրականացնել

09.02.2017 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կոնվերս Բանկը փետրվարի 8-ից սկսել է «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» մի շարք գործառույթների իրականացումը:

Ինչպես տեղեկացրել են բանկում, ՀՀ արդարադատության նախարարության եւ «Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության» հետ համագործակցության շրջանակում «Կիլիկիա» եւ «Նոր Նորք» մասնաճյուղերում իրականացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, ՍՊԸ-ների եւ այլ առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաեւ մատուցվում են մի շարք այլ ծառայություններ:

«Կոնվերս Բանկը կարեւորում է տվյալ ոլորտում ծառայությունների մատուցումը եւ առաջիկայում նախատեսում փուլ առ փուլ ընդլայնել գործընթացում ներգրավված մասնաճյուղերի ցանկը, ինչպես նաեւ իրականացնել այլ պետական մարմինների գործառույթներ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում տեղեկացրել են, որ հաճախորդները կարող են պետական հաշվառմանը/պետական գրանցմանը զուգահեռ բացել բանկային հաշիվ եւ օգտվել նաեւ բանկի այլ ծառայություններից:

«Բանկը հնարավորություն է ընձեռում տնտեսավարող սուբյեկտներին մեկ միասնական սպասարկման վայրում օգտվելու բոլոր անհրաժեշտ ծառայություններից, ինչպես նաեւ պարբերաբար իրականացվող ակցիաներից»,- նշել են բանկում:

Դիտում՝ 28886

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW