IPM Research հանրային կարծիքի եւ մարքետինգի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հետազոտության արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մնալ Հայաստանի ամենաճանաչելի բանկը: Ինչպես հայտնել են բանկում, 2016թ. դեկտեմբերին Երեւանի եւ Հայաստանի մյուս քաղաքների 18-55 տարեկան 1200 բնակիչների շրջանում անցկացվել է «Տեղական շուկայում ՎՏԲ բրենդի ճանաչելիություն» հետազոտությունը:«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Հայաստանում Top of Mind (առաջին հանպատրաստից նշում) ցուցանիշով ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցնում է 1-ին տեղը: ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը գրանցում է կայուն աճ, եւ այս տարի գրանցվել է ցուցանիշի ամենաբարձր մակարդակը՝ նախորդ արդյունքների համեմատ»,- ասված է հաղորդագրությունում:Բացի Top of Mind ցուցանիշից, որոշվել է բանկի ընդհանուր հանպատրաստից իմացության, հուշմամբ իմացության մակարդակը եւ MA Index-ը: Վերջինս բնորոշում է բանկի դիրքը, որն նա զբաղեցնում է սպառողի գիտակցության մեջ ի թիվս այլ բանկերի: Ըստ հետազոտության` ՎՏԲ-Հայաստան Բանկը պահպանել է առաջատարի դիրքը բոլոր հիմնական ցուցանիշներով: ՎՏԲ-Հայաստան Բանկը զբաղեցրել է առաջատարի դիրքը նաեւ հուսալիության բոլոր հիշատակումներով: Բացի այդ, գրանցվել է բանկի նկատմամբ վստահության ցուցանիշի մինչեւ 31% աճ: Tweet Դիտում՝ 12672