ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն այսօր հրապարակել է 2017թ. իրականացվելիք ներդրումների ծավալների վերաբերյալ մանրամասներ։Ինչպես հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից, ընթացիկ տարում նախատեսվում է $459 մլն ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում ակնկալվում է ավելի քան 5927 աշխատատեղերի ստեղծում։«Ներդրումային ծրագրերի շրջանակում ձեռնարկություններին, ըստ իրենց կարիքների, տրամադրվել է տարատեսակ աջակցություն, ինչի շնորհիվ նորաստեղծ ընկերությունները հնարավորություն ունեն «ոտքի կանգնել», իսկ արդեն իսկ գործողները՝ ընդլայնվել՝ ազատ միջոցներն ուղղելով արտադրությանն ու ստեղծելով նոր աշխատատեղեր»,- ասված է հաղորդագրությունում:Նախարարությունը ներկայացրել է նաեւ ներդրողներին տրամադրվող պետության աջակցության գործիքակազմը, մասնավորապես՝ - ԱԱՀ վճարների հետաձգում մինչեւ 3 տարի ժամկետով` սարքավորումների ներմուծման եւ ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծված ապրանքների համար,- Գերակա ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակում հումքի եւ սարքավորումների մաքսատուրքից ազատման արտոնություն,- «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից տրամադրվող մատչելի վարկեր եւ ֆինանսական աջակցության այլ գործիքներ,- ՓՄՁ պետական աջակցության գործիքներ, - Արտահանմանն ուղղված պետական աջակցության գործիքներ,- Արտահանման ապահովագրության ծառայության տրամադրում,- Լիզինգի տրամադրում մինչեւ 10 տարի ժամկետով եւ 9%-ով,- Ազատ տնտեսական գոտիներում տրամադրվող արտոնություններ:Նախարարությունում տեղեկացրել են, որ ներդրումային ծրագրերը ներկայացվում են օտարերկյա ներդրողներին դիվանագիտական խողովակներով, գործարար համաժողովների եւ տարատեսակ հանդիպումների միջոցով: Բացի այդ, ներկայում հստակեցվում է մարզային ծրագրերի իրատեսականությունը, եւ աշխատանքներ են տարվում նախարարության գործիքակազմից դրանց ֆինանսական աղբյուրների ապահովման ուղղությամբ: Tweet Դիտում՝ 5786