«Թել-Սել» ընկերությունը գործարկել է «Իմ Telcell էջը» ծառայությունը՝ տերմինալներով վճարումների կատարման գործընթացը դյուրացնելու նպատակով:Ինչպես հայտնել են ընկերությունում, ծառայությունը հաճախորդներին հնարավորություն կտա բջջային հեռախոսահամարի մուտքագրման միջոցով գրանցել անձնական էջը Telcell համակարգում, ստեղծել ու պահպանել վճարումների (կոմունալ եւ այլ ծառայություններ) խումբ եւ կատարել պարբերական խմբային վճարումներ ընկերության ցանցին միացված՝ վճարումների ընդունման ավելի քան 1300 տերմինալների միջոցով: «Ծառայության հիմնական նպատակն է հաճախորդների համար ապահովել վճարումների տվյալների մշտական հասանելիությունը եւ վճարման գործընթացի հարմարավետությունը»,- ասված է հաղորդագրությունում:Հաճախորդների անձնական տվյալների անվտանգությունն ապահովելու նպատակով մուտքի ժամանակ հաճախորդին sms հաղորդագրությամբ ուղարկվում է ծածկագիր, որի միջոցով հաճախորդը մուտք է գործում իր անձնական էջ։Ծառայությունից օգտվելիս գործում են տերմինալային վճարումների համար արդեն սահմանված միջնորդավճարները, եւ լրացուցիչ գումար չի գանձվում։«Իմ Telcell էջը» ծառայության օգտատերերին յուրաքանչյուր ամիս ուղարկվում է նաեւ անձնական էջում առկա կոմունալ ծառայությունների պարտքերի մասին sms հաղորդագրություն։«Այս ծառայությունը ՀՀ տերմինալային վճարումների շուկայում սահմանում է հաճախորդների սպասարկման մատչելիության եւ հասանելիության նոր չափանիշներ։ «Թել-Սել»-ը խնայում է իր հաճախորդների ժամանակը»,- նշել են ընկերությունում: Tweet Դիտում՝ 4807