ԿԲ խորհուրդը հաշվառեց երկու վարկային կազմակերպությունների մասնաճյուղերը

06.03.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 6 մարտի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի այսօրվա նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, որոշվեց հաշվառել “Արեգակ” ունիվերսալ վարկային կազմակերպության Աբովյանի, Արարատի, Երեւանի թիվ 1 մասնաճյուղերը եւ “Սեֆ Ինտերնեյշնլ” ունիվերսալ վարկային կազմակերպության “Թալին” ներկայացուցչությունը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին ՀՀ ԿԲ մամլո ծառայությունում, ԿԲ Խորհուրդը “ԻԹԲ Միջազգային Առևտրային Բանկ” ՓԲԸ-ին Master Card վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրեց:

ԿԲ Խորհուրդը նաեւ փոփոխություններ կատարեց “ՀՀ ԿԲ եզրափակիչ շրջանառության” և “ՀՀ ԿԲ արժեթղթերի հաշվապահական հաշվառման” կարգերում:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 11138

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW