Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի՝ փետրվարի 3-ին կայացած մրցանակաբաշխության «Սվոփ եւ Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2016» անվանակարգում: Իսկ բորսայի «Լավագույն առեւտրի մասնակից գործընկեր 2016» անվանակարգում լավագույնն է ճանանչվել Կոնվերս Բանկի գանձապետ Հասմիկ Մաթեւոսյանը:Ինչպես նշել են բանկում, նախորդ տարի Կոնվերս Բանկը հաղթող էր ճանաչվել մեկ անվանակարգում՝ «Սվոփ եւ Ռեպո հարթակի լավագույն մասնակից 2015»:«Այս տարի բանկը ներկայացված էր 2 անվանակարգում: Եվ երկուսում էլ հաղթել է՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Դա ոչ միայն գոհացուցիչ է, այլեւ պարտավորեցնող: Մենք վստահ ենք, որ մեր թիմը՝ իր գործակցված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի եւ բորսայում ակտիվության շնորհիվ կկարողանա նվաճված դիրքերը պահպանել նաեւ այս տարի»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն յոթերորդ տարին: Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել 2-3 թեկնածու, բացի «Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016» անվանակարգից, որին մասնակցել են բոլոր դիլերները: Tweet Դիտում՝ 1466