Յունիբանկը Protobase Laboratories ընկերության մշակած CRM համակարգի հիման վրա կավտոմատացնի եւ կկենտրոնացնի հաճախորդների դիմումների հետ աշխատանքը: Ինչպես հայտնել են բանկում, նոր համակարգի գործարկումը թույլ կտա կարճ ժամկետներում եւ նվազագույն ծախսերով ստեղծել միասնական տեղեկատվության ընդհանուր բազա, բարձրացնել կոլեկտիվ աշխատանքի արդյունավետությունն ու ապահովել հաճախորդների հետ հետադարձ կապի օպերատիվությունը:«CRM համակարգի կիրառման առավելություններից է ներկայացված դիմումների` բողոքների, դժգոհությունների, առաջարկությունների մշակման ժամկետների էական կրճատումը, բանկի նկատմամբ հաճախորդի լոյալության եւ վստահության մակարդակի բարձրացումը։ Ստացված վերլուծության հիման վրա բանկը կկարողանա բացահայտել եւ վերացնել հաճախորդների դժգոհությունների առաջացման պատճառները, ինչը մանրածախ ուղղվածության բանկի գերակայություններից մեկն է` հաճախորդների սպասարկումը բարելավելու համար»,- ասված է հաղորդագրությունում:Բանկում տեղեկացրել են, որ նոր համակարգը կընդունի հաճախորդների դիմումները հաղորդակցման բոլոր ուղիներով` գրավոր, էլեկտրոնային փոստի, տեղեկատու կենտրոնի, բանկի կայքերի հետադարաձ կապի եւ սոցիալական ցանցերի միջոցով։Ներկայում համակարգը գտնվում է թեստավորման փուլում, իսկ 2017թ. փետրվարին արդեն կհանձնվի շահագործման։«Յունիբանկը միշտ ակտիվ ներդրումներ է իրականացրել ՏՏ ոլորտում` բիզնեսի ծավալների ավելացմանը համապատասխան։ Մանրածախ ուղղվածության դինամիկ զարգացումը, բանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու նորագույն ծառայությունների ու լուծումների մշտական ներդրումը հանգեցնում են հզորությունների աճի եւ բոլոր բիզնես գործընթացներում ՏՏ ենթակառուցվածքի կայուն աշխատանքի ապահովման անհրաժեշտությանը»,- ընդգծել են բանկում: Tweet Դիտում՝ 20845