Հայէկոնոմբանկը զինվորականների համար հատուկ առաջարկ է ներկայացրել

02.02.2017 | 10:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայէկոնոմբանկը փաթեթային առաջարկ է ներկայացրել՝ մշակված հատուկ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ենթակա զորամասերի զինծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների եւ բանվոր ծառայողների համար:  

«Փաթեթի շրջանակում բանկն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ` պլաստիկ քարտեր, ավանդներ եւ վարկային գծեր»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում նշել են, որ ստանալով աշխատավարձը Հայէկոնոմբանկի պլաստիկ քարտերով` ՀՀ պաշտպանության նախարարության եւ ենթակա զորամասերի զինծառայողները, քաղաքացիական հատուկ ծառայողները եւ բանվոր ծառայողները կստանան հնարավորություն՝ օգտվելու արտոնյալ պայմաններից:

Հայէկոնոմբանկում վստահեցրել են, որ «մշտապես ուշադրության կենտրոնում են պահելու վերոնշյալ ոլորտը եւ լինելու են զինծառայողների կողքին»:

Դիտում՝ 3717

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW