ՀՀ ֆինանսների նախարարության կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 900005001186 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը:ՀՀ Կենտրոնական բանկում հայտնել են, որ այսուհետ բոլոր գործատուները եւ դրոշմանիշային վճար ինքնուրույն կատարող անձիք 1000-ական դրամները պետք է փոխանցեն վերոնշյալ հաշվեհամարին: «Վճարումների մասին հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել սպասարկող բանկերին, որոնց ԿԲ-ն հունվարի 27-ի շրջաբերական նամակով ծանուցել է ֆինանսների նախարարության կողմից բացված հաշվեհամարի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում: ԿԲ-ում տեղեկացրել են, որ շուտով պատրաստ կլինի նաեւ «Զինվորների ապահովագրության հիմնադրամ»-ի կայքը, որի միջոցով հնարավոր կլինի կատարել նվիրաբերություն, ծանոթանալ հիմնադրամի գործունեությանը, ծանոթանալ ինչպես պարտադիր վճարումներ, այնպես էլ նվիրաբերություններ կատարելու կարգին, տեսնել հիմնադրամի կողմից հավաքագրված ընհանուր գումարը, զինվորներին տրամադրված հատուցումները, ինչպես նաեւ հավաստիանալ, որ հիմնադրամին փոխանցվել է դրոշմանիշային վճարը՝ մուտքագրելով համապատասխան hանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ): Tweet Դիտում՝ 9570