Ադրբեջանի ազգային բանկի նախաձեռնած ստուգումների արդյունքներով երեք առեւտրային բանկեր զրկվել են բնակչությունից ավանդներ ներգրավելու իրավունքից: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով Տրենդը, այս մասին հայտնել է ԱԱԲ վարչության նախագահի տեղակալ Ռուֆատ Ասլանլին: Երեք բանկերի բանկային արտոնագրերի սահմափակման մասին որոշումն ընդունվել է նրանց ակտիվների եւ կապիտալի որակի գնահատումից հետո: Ասնանլիի խոսքերով, գնահատման արդյունքում հայտնաբերվել է նաեւ, որ այդ երեք բանկերը նաեւ չեն կատարել 2007 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած համախառն կապիտալի նորմատիվ պահանջները: Չնայած հայտարարություններին նորմատիվների կատարման մասին, նրանց համախառն կապիտալի իրական ծավալը կազմում է 3.5 մլն մանաթից մինջեւ 5 մլն մանաթ: ԱԱԲ-ի պահանջների համաձայն, 2007 թ. հունվարի 1-ից բանկերի համախառն կապիտալը պետք է կազմի որ պակաս, քան 8.2 մլն մանաթ: Tweet Դիտում՝ 8911