Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է իր 59-րդ` «Բաղրամյան» մասնաճյուղը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի Երեւանյան 10/1 հասցեում: Այն բանկի՝ գյուղական համայնքում գործարկած առաջին մասնաճյուղն է, իսկ Արմավիրի մարզում՝ թվով 4-րդը:«Մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով եւ տրամադրելու է բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, իսկ շնորհիվ աշխարհագրական դիրքի՝ այն կկարողանա սպասարկել ոչ միայն Արմավիրի, այլեւ Արագածոտնի մարզի մի շարք համայնքների»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Բանկում տեղեկացրել են, որ մարտի 31-ը ներառյալ մասնաճյուղում կգործեն հատուկ սակագներ մի շարք պրոդուկտների համար: Մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան կատարել շուրջօրյա գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ եւ գազի սպասարկում, ջուր, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, VivaCell, Beeline), ինչպես նաեւ վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: Բանկում հիշեցրել են, որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելիս բանկի մատուցած ծառայության դիմաց որեւէ վճար չի գանձվում: Tweet Դիտում՝ 7876