ՎՏԲ-Հայաստան Բանկն իր պրեմիում դասի հաճախորդներին ներկայացրել է նոր առաջարկ՝ Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտեր:Ինչպես հայտնել են բանկում, Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանք է՝ ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարտի օգտագործմամբ:«Art Collection քարտերը, որոնք իրենցից ներկայացնում են բացառիկ ոսկերչական իրեր եւ պատրաստվում են մեկ օրինակով, կարելի է ձեռք բերել ինչպես Rosan Diamond ընկերության քարտերի առկա հավաքածուից, այնպես էլ կարող են պատրաստվել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պատվերով»,- ասված է հաղորդագրությունում: Քարտն աշխատում է Visa Infinite վճարային հարթակի հիման վրա եւ ներառում է ծառայությունների փաթեթ, որն առաջարկում են տվյալ վճարահաշվարկային համակարգը եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը: Rosan Diamond Art Collection քարտը թույլ է տալիս վճարել ծառայությունների եւ գնումների դիմաց ցանկացած POS-տերմինալի միջոցով: Քարտն ունի չիպ, իսկ մագնիսական շերտը, անհատականացման տեսողական տարրերը եւ CVV կոդը բացակայում են՝ դարձնելով քարտը ավելի անվտանգ։ Բանկոմատներից օգտվելու, ինչպես նաեւ ինտերնետում գնումներ կատարելու համար կարելի է օգտագործել companion պլաստիկ քարտը, որը տրվում է ի լրումն Art Collection ոսկերչական քարտի:«Art Collection քարտերը չունեն վավերականության ժամկետ եւ կարող են օգտագործվել մի քանի սերունդների կողմից: Նման եզակի հատկություններ քարտին ապահովվում է չիպի գործողության ժամկետը լրանալուց հետո դրա փոխելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 12679