ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր Երեւանում հանդիպել է իտալական Blue Panorama ավիաընկերության հիմնադիր Ֆրանկո Պեչիի հետ:Հանդիպման ընթացքում Սերգեյ Ավետիսյանը ներկայացրել է ՀՀ ավիաոլորտում արձանագրված ցուցանիշները, առանձնահատկությունները, ինչպես նաեւ նշել, որ 2016թ. դեկտեմբերի 1-ին Եվրամիության խորհուրդը հաստատել է մանդատը, որը ԵՄ հանձնաժողովին թույլ է տալիս Հայաստանի հետ համապարփակ օդային տրանսպորտի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել:Քննարկվել են դեպի Եվրոպա նոր ուղղություններով թռիչքներ իրականացնելու հնարավոր տարբերակները, հայկական շուկայի սպասարկման հնարավորությունները եւ դրան նպաստող առաջիկա գործողությունների ծրագիրը:Կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել, իսկ Blue Panorama ավիաընկերության հիմնադիրը շեշտել է ոլորտի առավել մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը: Banks.am-ը նշում է, որ Blue Panorama Airlines-ը հիմնադրվել է Հռոմում 1998թ.: 2012թ. հոկտեմբերին ավիաընկերության ղեկավարությունը սնանկացման հայտ է ներկայացրել Իտալիայի քաղավիացիային՝ բիզնեսը վերակառուցելու նպատակով: Միաժամանակ, ավիաընկերության գործող լիցենզիան հետ է կանչվել եւ տրամադրվել ժամանակավոր լիցենզիա՝ ամեն ամիս իրավիճակի ստուգման պայմանով: Ներկայում ընկերությունը թռիչքներն իրականացնում է սովորական ռեժիմով: Tweet Դիտում՝ 3526