Գործարար միջավայրը կբարելավվի, վարչարարությունը՝ կկրճատվի

26.01.2017 | 11:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարել է քայլեր ձեռնարկել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:

Մասնավորապես, Երեւանի քաղաքապետարանը հանձնարարություն է ստացել նախարարությունների եւ պետական այլ մարմինների հետ քննարկել 2017թ. գործարար միջավայրի բարելավման միջոցառումները՝ հաշվի առնելով Համաշխարհային բանկի Doing Business զեկույցի այն ցուցանիշները, որոնց մասով Հայաստանն արձանագրել է ցածր արդյունքներ:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է նաեւ մշակել անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ առաջարկություններ՝ նպատակ ունենալով էապես բարելավել ու պարզեցնել վարչարարական ներկա ընթացակարգը, ու մինչեւ փետրվարի 20-ը դրանք ներկայացնել կառավարության հաստատմանը:

Դիտում՝ 2319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW