Ֆիննախը կոռուպցիայի դեմ պայքարում «գործուն քայլեր է խոստանում»

26.01.2017 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել է, որ նախարարությունը խիստ կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարը եւ գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ՝ ապահովելով գործունեության թափանցիկություն, շահերի բախման ինստիտուտների առկայություն եւ կիրառություն:

Այս մասին նախարարն ասել է կոռուպցիոն բացահայտմանը, հակազդման ու կանխարգելման թեմայով հասարակական կազմակերպությունների հետ նախօրեին կայացած հանդիպման ժամանակ:

«Մենք, ուսումնասիրելով նաեւ միջազգային փորձը, գնումների ոլորտում գնացել ենք համարձակ քայլերի՝ մեծ ուշադրություն դարձնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոսկե կանոնի 3 սկզբունքների պահպանմանը. դրանք են՝ գործընթացների թափանցիկության եւ հրապարակայնության ապահովում, հաշվետվողականության եւ պատասխանատվության համար համակարգերի ներդրում, հասարակության իրազեկվածություն»,- ընդգծել է նա:

Քննարկման ընթացքում ներկայացվել են պետական գնումների ոլորտում իրականացված հակակոռուպցիոն գործողությունները՝

- Ներդրվել են մասնակիցների` իրենց փոխկապակցված այլ մասնակիցների հետ տվյալ գնման ընթացակագին միաժամանակ մասնակցելու հնարավորությունը բացառող, մասնակիցների՝ իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաեւ գործընթացներում որոշումներ կայացնող պաշտոնյաների կողմից գնման մասնակիցների հետ շահերի բախման դեպքերի բացահայտման համակարգեր:

- Բարձրացվել  է գնումների համակարգի թափանցիկության աստիճանը, որի արդյունքում հրապարակվելու են մասնակիցների հայտերը եւ շահերի բախման բացակայության մասին հայտարարությունները, ինչը հանրությանը հնարավորություն է ընձեռում՝ գնահատելու դրանց արժանահավատությունը, իսկ անարժանահավատ տեղեկությունների հայտնաբերման դեպքում նախատեսվում են կիրառվել համապատասխան պատժամիջոցներ:

- Համակարգում իրականացվել են ֆունկցիոնալ եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք ուղղված են գնման ընթացակարգերի կազմակերպման պայմանների հստակեցմանը, մրցակցության աստիճանի բարձրացմանը, էլեկտրոնային գնումների համակարգի ընդլայնմանը եւ արտադատական բողոքարկման անկախ եւ գործունակ համակարգի ձեւավորմանը:  

Վարդան Արամյանը նշել է, որ առաջիկայում կլինեն նմանատիպ այլ հանդիպումներ, որոնց շրջանակում կքննարկվեն «հստակ եւ չափելի» առաջարկներ:

Դիտում՝ 2920
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW