Քննարկվել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի գաղափարը

24.01.2017 | 20:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ռուսաստանի վարչապետի կեցավայրում տեղի է ունեցել Դմիտրի Մեդվեդեւի եւ Կարեն Կարապետյանի հանդիպումն ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Համագործակցության ավանդական ուղղություններից բացի, կողմերը քննարկել են նոր ուղղություններով գործակցության ընդլայնմանը նոր թափ հաղորդելու, ռուսական կապիտալը համատեղ նախագծերի միջոցով հայաստանյան բիզնեսում ներգրավելու հետ կապված հարցեր, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:

Կողմերն անդրադարձել են  նաեւ Հայաստանում՝ Իրանի հետ սահմանակից հատվածում ազատ տնտեսական գոտու ստեղծմանը եւ դրանում ռուսական ընկերությունների մասնակցությանը: Դմիտրի Մեդվեդեւը կարծիք է հայտնել, որ ռուսական ընկերություններն այդ հարցում հետաքրքրություն կդրսեւորեն:

Դիտում՝ 30606

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW