ՀՀ-ն ու ՌԴ-ն կդիվերսիֆիկացնեն գործակցության ոլորտները

24.01.2017 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ասել է, որ Հայաստանի հետ ստորագրմանը նախապատրաստված փաստաթղթերը կնպաստեն տնտեսական կապերի զարգացմանը եւ մարդկային շփումների սերտացմանը:  

Այս մասին ՌԴ վարչապետն ասել է Մոսկվայում ՀՀ կառավարության ղեկավար վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը, որը երկօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում է:

«Ցանկանում եմ ընդգծել, որ չնայած միջազգային կոնյուկտուրային, չնայած էներգակիրների գների փոփոխությանը՝ մեր առեւտրաշրջանառությունը կայուն է, իսկ եթե խոսենք Հայաստանից մեր երկիր արտահանման եւ արտադրանքի մատակարարման մասին, ապա նախորդ տարի գրանցեցինք 70 տոկոս աճ: Դա, իմ տեսանկյունից, Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու եւ մեր տնտեսական կապերի ամրապնդման արդյունք է»,- ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ այս հանդիպումը լավ հնարավորություն է՝ հայ-ռուսական համագործակցության ակտուալ ուղղությունները քննարկելու համար՝ հավելելով, որ «ՀՀ պատվիրակությունը եկել է շատ դրական եւ գործնական տրամադրվածությամբ»:

«Վերջին տարիներին համաշխարհային բարդ կոնյուկտուրայի պայմաններում մեր կառավարություններին հաջողվել է առաջ շարժվել: Գիտեք, որ ռուսաստանյան կապիտալը լայնորեն ներկայացված է Հայաստանի տնտեսությունում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ հանգստանալ, եւ այսօր կարող ենք քննարկել ակտիվացնելու եւ նոր ազդակ հաղորդելու ուղղությունները: Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձեւավորելու նպատակով, եւ մենք մեծապես կողջունենք ռուսաստանյան կապիտալի ներգրավումը: Այս համատեքստում մենք այսօր եկել ենք մի շարք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել եւ ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»,- ասել է ՀՀ վարչապետը:

Դիտում՝ 16270
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW