Հարկային տեսչությունների կողմից իրականացված մասնակի ստուգումների եւ ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա համեմատ կրկնակի նվազել է: Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մամուլի ծառայությունից, 2016-ին, ընդհանուր առմամբ, իրականացվել է 9 128 ստուգում եւ ուսումնասիրություն` 2015-ի 19 020-ի փոխարեն:«Արդյունքում, ստուգումների քանակը կրճատվել է 52%-ով, փոխարենը՝ 283%-ով աճել է մեկ ստուգման ակտին բաժին ընկնող գումարը»,- ասված է հաղորդագրությունում:ՊԵԿ-ում տեղեկացրել են, որ հարկային վարչարարության բարելավման եւ հսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով հարկային տեսչությունների կողմից իրականացման ենթակա մասնակի ստուգումների նկատմամբ պահանջները խստացվել են` նվազագույնի հասցնելով ՓՄՁ դաշտում հսկողական աշխատանքների իրականացումն ու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանն անհարկի միջամտությունները:Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2016թ. սեպտեմբերին հանձնարարել էր ՊԵԿ ղեկավարին՝ հարկային ստուգումներ իրականացնել բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, իսկ մանր ու փոքր ձեռնարկություններին անդրադառնալ միայն ծայրահեղ դեպքում: Tweet Դիտում՝ 3088