Բարեխիղճ արտանահողներն ու ներմուծողներն առավելություններ կստանան

20.01.2017 | 11:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Արտաքին տնտեսական գործունեության բարեխիղճ եւ պարտաճանաչ մասնակիցները մաքսային մարմնի լիազորված տնտեսական օպերատորի (ԼՏՕ) կարգավիճակ կստանան:

Ինչպես հայտնել են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մամուլի ծառայությունից, գործընկերային այդ կարգավիճակը տնտեսվարողներին հնարավորություն կտա օգտվել մաքսային ձեւակերպումների եւ հսկողության գործընթացներում տարատեսակ պարզեցումներից:

Լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները ՊԵԿ վերադաս մաքսային մարմին պետք է ներկայացնեն նախորդ երեք տարիների ընթացքում իրականացրած գործունեության ինքնագնահատման թերթիկ:

«ՊԵԿ նախագահի հրամանով արդեն սահմանվել են լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակի տրամադրման համար անվտանգության առումով ռիսկային չհամարվող երկրների չափանիշները, որոնք ներկայացվել են արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման»,- ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ում հիշեցրել են, որ համաձայն ԵԱՏՄ եւ ՀՀ մաքսային օրենսդրության` տնտեսական օպերատորի համար նախատեսված են պարզեցված ընթացակարգեր, մասնավորապես` ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում եւ այլ տարածքներում ապրանքների ժամանակավոր պահպանություն, ապրանքների բացթողում մինչեւ մաքսային հայտարարագիր ներկայացնելը, մաքսային մարմիններին նախնական տեղեկությունների տրամադրում, այդ թվում` ապրանքների բացթողնման հետ կապված մաքսային գործառնությունների իրականացում ԼՏՕ շինություններում, բաց հրապարակներում եւ այլ տարածքներում:

Դիտում՝ 3253
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW