ԿԲ ղեկավարը ՀՀ նախագահին տեղեկացրել է ժամկետային ավանդների “աննախադեպ” աճի մասին

28.02.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 28 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային հանդիպում է անցկացրել Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ, որի ընթացքում Տարեսկզբին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները ՙխոստումնալից՚ են գնահատվել:

ՀՀ նախագահի մամլո ծառայությունից ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ հանդիպման ժամանակ խոսվել է արտահանման-ներմուծման կառուցվածքում նկատվող դրական միտումների մասին, համաձայն որոնց այս տարի ներմուծման մեջ էապես աճել է սարքավորումների, նոր տեխնոլոգիաների տեսակարար կշիռը:

ԿԲ նախագահը տեղեկացրել է, որ հունվար ամսին արձանագրվել է ժամկետային ավանդների աննախադեպ` 12 տոկոս աճ, ինչը նշանակում է, որ քաղաքացիները վստահում են իրենց խնայողությունները բանկերին եւ գերադասում են ավանդադրել հայկական դրամով: ԿԲ նախագահը դրամի հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ է բացատրել նաեւ փաստը, որ առաջին անգամ առեւտրային բանկերի ներգրաված միջոցների 50 տոկոսից ավելին նույնպես դրամով է կատարվել:

Խոսվել է նաեւ աշխատավարձի աճի ցուցանիշների մասին, ըստ որոնց, հունվարին արձանագրվել է շուրջ 20 տոկոս աճ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7624
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW