Առէկսիմբանկի մասնաճյուղերը գրանցվել են Արդշինբանկի ցանցում

16.01.2017 | 14:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի՝ հունվարի 13-ի որոշմամբ Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի 16 մասնաճյուղերը գրանցվել են որպես Արդշինբանկի մասնաճյուղեր:

Ինչպես հաղորդել են ԿԲ-ում, գրանցվել են Արդշինբանկի «Տիգրան Մեծ», «Բյուզանդ», «Շիրակ», «Նալբանդյան», «Լոռի», «Հրազդան 2», «Արթիկ 2», «Վաղարշապատ», «Մարտունի 2», «Քանաքեռ», «Արմավիր 2», «Կոտայք», «Արտաշատ 2», «Ստատուս», «Չարենց», «Կոմիտաս 2» մասնաճյուղերը:

Բացի այդ, գրանցվել է Արդշինբանկի «Երեւան» մասնաճյուղը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԲ խորհուրդը հունվարի 10-ին հաստատել եւ գրանցել էր «Արդշինբանկ» ՓԲԸ-ի (Պահպանվող բանկ) եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի (Միացող բանկ) միացման պայմանագիրը:

Դիտում՝ 6688
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW