Ֆիննախը մեկնաբանում է տեխզննման կտրոնների թողարկման գործընթացը

13.01.2017 | 14:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարարությունը տրանսպորտային միջոցների տեխզննություն անցկացնելու գործընթացում իրականացնում է բացառապես տեխզննության կտրոնների տպագրման եւ դրանք ծրագրին մասնակից ՀՀ առեւտրային բանկերին տրամադրելու աշխատանքները:

Այս մասին ասված է նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Նախարարությունում նշել են, որ տեխզննության կտրոնների` ըստ տարիների տպագրման ենթակա քանակը որոշվում է պատկան մարմինների կողմից տրամադրվող առկա տեղեկատվության եւ գործող համակարգի շրջանակում տարվա ընթացքում ձեւավորվող փաստացի ցուցանիշների միտումների հիման վրա

«Տեխզննության կտրոնների փաստացի կարիքը ձեւավորվում է առկա տրանսպորտային միջոցների վերաբերյալ տվյալների եւ տարվա ընթացքում դրանց ըստ քանակի ու թողարկման տարեթվերի փոփոխության արդյունքում, ինչը կարող է հանգեցնել կանխատեսված եւ փաստացի տեխզննության կտրոնների կարիքի ժամանակավոր շեղումների»,- ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացրել է, որ 2016թ. վերջին, առկա տեղեկատվության վերլուծությամբ կանխատեսելով տեխզննության կտրոնների հնարավոր լրացուցիչ կարիքը, ապահովել է կտրոնների լրացուցիչ խմբաքանակի տպագրությունը եւ բանկերին տրամադրումը:

Դիտում՝ 4803

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW